Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի հայագիտության բաժինը դարձավ 100 տարեկան։ Այս մասին գրում է Aliq.ge-ն։

Հայագիտության ամբիոնը ԹՊՀ-ում հիմնվել է 1922 թվականին։ Մինչ այդ՝ համալսարանի հիմնադրման օրվանից այս ԲՈՒՀ-ում դասավանդվել են մի շարք հայագիտական առարկաներ։ 100-ամյակի կապակցությամբ համալսարանում կազմակերպվել էին կոնֆերանս և ցուցահանդես։ Ցուցահանդեսում ներկայացված էին հայերեն և վրացերեն գրքեր, ձեռագրեր, ցուցանմուշներ։

Ամբիոնում ուսանողները հնարավորություն ունեն ծանոթանալու աշխարհահռչակ հայ, վրացի և արտասահմանյան հայագետների ուսումնասիրություններին, նաև` ուսումնասիրել հնագույն ձեռագրեր, որոնք պահվում են Կորնելի Կեկելիձեյի անվան ձեռագրերի ինստիտուտի պահոցներում։