Շիրազ քաղաքի Շահ Չըրաղ դամբարանում ահաբեկչական գործողությունը կազմակերպել է Ադրբեջանի քաղաքացի: Նոյեմբերի 7-ին այս հայտարարությամբ հանդես է եկել Իսլամական Հանրապետության հետախուզության նախարարությունը, որտեղ նշել է. «Երկրի ներսում ահաբեկչական բջջի գլխավոր կազմակերպիչը եւ համակարգողն Ադրեջանի քաղաքացի է, որը, ժամանելով Թեհրան, անմիջապես կապվել է Աֆղանստանում ԻՊ («Իսլամական պետություն») խմբավորման ներկայացուցիչների հետ եւ նրանց տեղեկացրել, որ գտնվում է Իրանում: Մզկիթում ահաբեկչական գործողությունը կազմակերպած խմբի կազմի մեջ էին մտնում նաեւ Աֆղանստանի եւ Տաջիկստանի քաղաքացիներ»,- գերատեսչության հայտարարությունը հաղորդում է «Թասնիմ» գործակալությունը: Հետախուզության նախարարության տվյալներով՝ Շահ Չըրաղ դամբարանի վրա հարձակման կազմակերպման մեղսակցության կասկածանքով ձերբակալվել է 26 մարդ: Նրանք բոլորն Ադրբեջանի, Տաջիկստանի եւ Աֆղանստանի քաղաքացիներ են:

Արևմտյան Հայաստանը պաշտոնապես  արդեն դատապարտել է այս ահաբեկչությունը: Մենք կիսում ենք այս վիշտը և ցավակցում բարեկամական Իրանում ահաբեկչության հետևանքով զոհվածների ընտանիքներին: