Արևմտյան Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Գայանե Թադևոսյանը Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի կողմից կազմակերպված Արեվմտյան Հայաստանի մարտահրավերները գիտաժողովի 2-րդ օրը՝  ներկայացրեց Արևմտյան Հայաստանի տարբեր գավառներում դեռևս 16-րդ դարից ընթացող ինքնապաշտպանական մարտերը, որոնց առանցքային կիզակետերն էին Սասունը, Զեյթունը և մյուս լեռնային գավառները, իսկ հետագայում բողոքի ցույցերը տարածում գտան Մուշում, Կարինում և այլ վայրերում։ Պատգամավորը փաստեր ներկայացրեցնելով Մուսա լեռան ինքնապաշտպանությունից, մասնավորապես նշեց․ «թուրքերի կողմից  հայերին առաջարկ է եղել հանձնվել, սակայն տրամաբանորեն նրանք չեն հանձնվել, և դիմադրել են  այնքան՝  մինչև  օգնությունը կհասներ»։ Ընդարձակ անդրադարձավ  նաև Արցախյան հերոսամարտին նշելով, որ  ազատամարտի նպատակն Արցախի՝ մայր Հայաստանի կազմ վերադարձնելն էր։