Վանի Արճեշ գավառում, ցանցանման հատակագծով անտիկ քաղաքի ավերակներում հայտնաբերվել են  ամրոցի հիմնապատը և 1 կարաս։

Հնագույն քաղաքի ավերակներում ավելի վաղ հայտնաբերվել էին արամեերեն արձանագրություններ, կերամիկական առարկաներ, 4 մետր լայնությամբ և 6 մետր բարձրությամբ երկրաշարժադիմացկուն պարիսպներ։ Ամրոցի հիմքը պաշտպանության տակ է վերցվել, իսկ կարասը տարվել է Վանի թանգարան՝ փորձաքննության։