10 տարի առաջ Թուրքիայում նշանավոր Beyaz Yunus «Սպիտակ դելֆին» ռոք խմբի մենակատար, 40-ամյա Յաշար Քուրտը իր համար ճակատագրական բացահայտում կատարեց, ինչն ամբողջովին փոխեց իր կյանքը: Ստամբուլում ծանոթանալով հայ երաժիշտ Արտո Թունջբոյաջյանի հետ՝ վերջինիս հրավերով Յաշարը ժամանում է Հայաստան։ Նրան ապշեցնում է փողոցում հանդիպող հայերի հետ իր և իր հարազատների ունեցած նմանությունը, իսկ երբ երաժշտական խանութներից մեկում սկավառակի վրա տեսնում է Կոմիտասի նկարը, նա զարմանում է, թե որքան է ինքը նման Կոմիտասին: Երբ վերադառնում է Թուրքիա, նա իր ընտանիքի տարեցներին հարցնում է, թե որտեղից են սերում իրենց ընտանիքի արմատները, և այդ ժամանակ էլ Յաշարն իմանում է իր ընտանիքի պատմությունը, որը նրանից խնամքով թաքցվել էր տարիներ շարունակ: Երաժշտի ընտանիքի անդամները նրան պատմում են, որ իրենք սերում են Վանից։ 1915 թվականին տեղի ունեցած ջարդերի ժամանակ մեծ գերդաստանից փրկվում է միայն Իսմայիլ անվամբ 9 ամյա մի տղա, որն էլ դառնում է երաժշտի տոհմի շարունակողը: Յաշարի համար այս պատմությունը ցնցող ազդեցություն է ունենում, նա մոտ երկու տարով լքում է Թուրքիան և գրեթե չի զբաղվում երաժշտությմաբ, քանի որ ամբողջովին զայրույթով էր լցված։ Այս ընթացքում նա սկսում է ուսումնասիրել և կարդալ Հայերի ցեղասպանության մասին նյութեր, և ինչպես ինքն է ասել հարցազրույցներից մեկի ժամանակ, սկսում է ավելի շատ լսել իր ներքին ձայնը:

Ի դեպ, շուտով Յաշարը նաև կնքվում է՝ ստանալով Արշակ անունը:

Ինչպես Արևմտյան Հայաստանում այնպես էլ տարագիր հայության մեջ բազմաթիվ են այն հայերը, ովքեր ինչ-ինչ հանգամանքներում մոռացության են մատնել իրենց արմատները։ Սակայն այն քայլերը, որոնք հիմա իրականացնում է Արևմտյան Հայաստանի ղեկավարությանը տանում է ինքնության բացահայտմանը և սեպի արմատներ վերադարձին։