Սփյուռքահայ ամենակազմակերպված և ստվարաթիվ դպրոցները գտնվում էին Լիբանանում։ 1922-1926 թվականներին հայ առաքելական եկեղեցին այստեղ ուներ 15, կաթողիկեն՝ 8 և ավետարանականը՝ 6 դպրոց։ Հետագայում աճեց հայկական դպրոցների թիվը և 1975 թվականին, մինչև երկրի քաղաքական կացության սրվելը, այստեղ արդեն կար հայկական 68 վարժարան

Բեյրութի հայկական նշանավոր ուսումնական հաստատություններից էին Սահակյան-Լևոն Մկրտչյան, Հայ ավետարանական քոլեջները, Նշան Փալանջյան ճեմարանը, Վիեննական Մխիթարյան երկրորդական դպրոցը և այլ հաստատություններ։ Բեյրութի «Թռչնոց բույնը», որն ունի նախակրթարանի մակարդակ, 1927 թվականին հիմնել էր դանիացի միսիոներուհի Մարիա Ցակոբսոնը, որն առաջին համաշխարհային պատերազմի տարիներին փրկել էր բազմաթիվ հայ որբերի կյանք։ Նոր Ադանա թաղամասում գործում է «Հայ կույրերու և համրերու վարժարանը»՝ հիմնվել է 1926 թվականին, շվեյցարացի հայասերների միության կողմից։ 1975 թվականին Լիբանանի հայկական վարժարանների աշակերտության թիվը 17 հազար էր։