Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը նոյեմբերի 7-ին Բրյուսելում մասնակցել է ՀՀ-ԵՄ Մարդու իրավունքների շուրջ երկխոսության նիստին։ Գրիգորյանը ներկայացրել է 2022թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքի վրա հարձակման արդյունքում մարդու իրավունքների կոպիտ խախտումները․ քաղաքացիական բնակչության ու կենսական ենթակառուցվածքների ուղղակի թիրախավորումը, հայ զինծառայողների և ռազմագերիների խոշտանգումները, անմարդկային ու վատ վերաբերմունքի դեպքերը, ինչպես նաև Պաշտպանի կողմից հրապարակված արտահերթ զեկույցներում արձանագրված փաստերը:

Մարդու իրավունքների պաշտպանը խոսել է նաև Պաշտպանին կից Կանանց իրավունքների պաշտպանության, Երեխաների ու երիտասարդների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհուրդների ստեղծման ու հիմնական նպատակների մասին:

Արևմտյան Հայաստանը արձանագրել է մարդու իրավունքների խախտումների և խոշտանգումների բազմաթիվ դեպքեր, ինչպես վերջին պատերազմական գործողությունների ժամանակ, այնպես էլ 2020 թվականի 44 օրյա պատերազմի ընթացքում։ Փաթեթը, որը կազմվել է Արևմտյան Հայաստանի կողմից ներկայացվել և ներկայացվում է միջազգային տարբեր հարթակներում։ Սակայն հիմնականում շեշտադրվում է արցախահայության իրավունքները, որոնց համար այժմ շատ մեծ ծավալով դատական գործեր են ընթանում, վերջին 3 ընդգրկուն  փաթեթները ներկայացվել է ՄԻԵԴ-ին օրեր առաջ։