Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի կողմից կազմակերպված «Արևմտյան Հայաստանի մարտահրավերները» թեմայով գիտաժողովի ընթացքում Քարահունջ հայագիտական կենտրոնի տնօրեն Նանա Հերունին ներկյացրեց Պարիս Հերունու կողմից կառուցված ռադիոաստղադիտակը, ուշադրություն հրավիրելով այն բանի վրա, որ չնայած դիտակի պահպանությանը հատկացվող ահռելի գումարներին, այն գտնվում է բարձիթողի վիճակում։ Աստղադիտակը իր տեսակով միակն է աշխարհում, որը ունի նաև ռազմավարական նշանակություն։ Աշխարհի տարբեր երկրներից ժամանած մասնագետների կողմից ռադիոաստղադիտակի տեստավորման արդյունքում արձանագրվել է այն փաստը, որ վերազինման դեպքում այն լիարժեք կծառայի իր նպատակին։ Ռադիոսաստղադիտակի գործարկումը կարող է մեծ օգուտ բերել համաշխարհային աստղագիտությանը, ինչպես նաև կատարել պաշտապանական գործառույթ՝ ռազամական ոլորրտում։

https://youtu.be/owq5y6GeyYQ