Ներքին Հանդը ադրբեջանական վերջին ներխուժումից՝ սեպտեմբերի 13-ից հետո մնացել է առանց խմելու ջրի։ Սյունիքի մարզի սահմանային այս գյուղի դիրքերի մեծ մասը ադրբեջանցիները գրավել են ու տեղակայվել խմելու ջրի աղբյուրի տարածքում։

Բնակիչները ստիպված օգտագործում են ոռոգման ու գետի ջուրը։

Ներքին Հանդում վերջին երկու ամիսներին կանայք ու երեխաներ չկան, քանի որ ապահով չէ, գյուղի երեք կողմերում զինված ադրբեջանցիներ են դիրքավորված։

Ներքին Հանդի ճակատագիրը սահմանային բնակավայրերից ամենաանորոշն է։ Անասնապահությամբ ու հողագործությամբ ապրող մարդիկ մնացել են առանց հողի և անասունների։ Գյուղի արտերը նվազագույնը չեզոք գոտի են դարձել, կամ էլ միջդիրքային տարածք։

Արևմտյան Հայաստանը արձանագրում է ադրբեջանական կողմի հերթական սադրանքը, որը ստեղծվել է խմելու ջրի մատակարարման դիտավորյալ դադարեցմամաբ։ Սա մարդասիրական իրավունքերի կոպտագույն խախտում է, ինչը բնականաբար պետք է ստանա միջազգային հանրության հստակ արձագանքը, ինչպես նաև պետք է Եվրոմիության հատուկ դիտորդական առաքելություն իրականացնող խմբերի ուշադրությունը հրավիրել այս դեպքի վրա: