Լաչինի միջանցքով զինտեխնիկա տեղափոխելու վերաբերյալ ադրբեջանական տելեգրամյան ալիքների տեղեկությունն, Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը տեղեկատվական ահաբեկչություն է որակում։ Նրա խոսքով, ռուս խաղաղապահները մարդասիրական օգնություն են տեղափոխել, իսկ ադրբեջանական կողմն այդ առիթից օգտվում ու հերթական անգամ սադրում է տարբեր դրդապատճառներով։

«Նախ և առաջ, որպեսզի ահաբեկեն ժողովրդին, որ ասեն՝ տեսեք՝ ցանկացած պահի կարող ենք կտրել միջանցքով ընթացող բոլոր հոսքերը՝ բեռնափոխադրումները, մարդկանց փոխադրումները և այլն, կաթվածահար անել Արցախը», — ասաց նախարարը։

Դավիթ Բաբայանն ընդգծում է՝ Արցախը Հայաստանի հետ կապող միակ՝ Լաչինի միջանցքը միջազգային պայմանավորվածության արդյունք է, և Բաքուն նման սադրանքներով փորձում է այն խափանել:

Արևմտյան Հայաստանը հիշեցնում է ադրբեջանական ագրեսորին, որ այլևս չդիմի սադրիչ գործողությունների, հայերի իրավունքները անսահմանափակ են.