ԱՄՆ Սենատի ընտրություններում հաջողվել է կանխել Մեհմեթ Օզի ընտրությունը Փենսիլվանիա նահանգից, որը մերժում է Հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը և Թուրքիայի նախագահ Էրդողանի դաշնակիցն է։ Այս մասին հաղորդում է Ամերիկայի հայ ազգային կոմիտեն՝ նշելով, որ դա հաջողվեց անել հայկական, հունական, հրեական, քրդական և այլ գործընկեր ամերիկյան կառույցների համագործակցության շնորհիվ։«Այս պատմական հաղթանակով, Ամերիկայի հայ ազգային կոմիտեն պաշտպանեց ԱՄՆ Սենատը, Փենսիլվանիայի ժողովրդին և ամերիկյան ժողովրդավարությունը Հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը ժխտողից», – ասել է կառույցի ղեկավար Րաֆֆի Համբարյանը։  Բացի այդ, Կոնգրեսի ընտրություններում պարտություն է կրել նաև Սթիվ Շաբոն, որը Թուրքիայի և Ադրբեջանի շահերին աջակցող խմբի համանախագահն է։ ANCA-ն հաղորդում է նաև, որ Նյու Ջերսիից Կոնգրեսի անդամ է ընտրվել Ռոբերտ Մենենդես կրտսերը, որին աջակցում է հայկական կառույցը։
Արևմտյան Հայաստանը դրական է գնահատում Ամերիկայի հայ ազգային կոմիտեի աշխատանքը այս ոլորտում։ Այո՛, նման ժխտողականություն վարող գործիչները անելիք չունեն կոնգրեսում։