Սասունի Չաքըրփընար, Բայրամլար, Այքոնաք գյուղերի միջև ձգվող ճանապարհի 6 կիլոմետրանոց հատվածի  շինարարական աշխատանքների առաջին փուլն անցյալ տարի  ավարտվել է։ Բոլորովին վերջերս ավարտին հասցվեցին  երկրորդ փուլի  շինարարական և հարթեցման աշխատանքերը 10 կիլոմետրանոց հատվածում։ 

16 կիլոմետր ընդհանուր երկարությամբ ճանապարհը միացվել է Մուշի նահանգային սահմանին և հանձնվել շահագործման։