Պատմաբան, գրող, հրապարակախոս Վահե Լոռենցի գրառումը. «Ճանապարհորդ Ալեքսանդր Ռոդսը 1648 թվականին հաղորդել է, որ Ջուղայի գերեզմանատանը կա 10 հազար խաչքար: Վանդալիզմը սկսվեց 20-րդ դարի սկզբներին, երբ Նախիջևանը բռնակցվեց Ադրբեջանին: Մինչև 1998 թվականը խաչքարերի թիվը նվազել հասել էր 6 հազարի իսկ 2002 թվականին՝ դրանց թիվը հասավ 3 հազարի: Հետագայում գերեզմանատան խաչքարերը ոչնչացվեցին շինարարական մեքենաներով և գերեզմանատունը հավասարեցվեց հողին:
Արևմտյան Հայաստանը միակն էր, որ դատ բացեց Ադրբեջանի դեմ՝ Ջուղայի խաչքարերի գործով, ինչը միջազգային հանրության կողմից փաստացի արձանագրվեց որպես Ադրբեջանի կողմից կատարված մշակութային ցեղասպանություն կամ վանդալիզմ։