Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի նախաձեռնությամբ իրականացված «Արևմտյան Հայաստանի մարտահրավերները» թեմայով գիտաժողովի երկրորդ օրը Պարիս Հերունու տիեզերական կենտրոնի նախագծի ղեկավար, ռադիոֆիզիկոս, պրոֆեսոր Արևիկ Սարգսյանը ներկայացրեց ռադիոդիտակի եզակիությունը, որը պայմանավորված է մի շարք չափորոշիչներով օրինակ, որ այս ռադիոդիտակի չափորոշիչները մի քանի անգամով գերազանցում են համազոր այլ ռադիոդիտակներին, և սա պայմանավորված է իր կառուցվածքային առանձնահատկությամբ։ Հերունին առաջինն էր, որ որոշեց ռադիոդիտակին կցել նաև օպտիկական սարքավորում և այն դարձնել ռադիոօպտիկական դիտակ։ Պրոֆեսոր Արևիկ Սարգսյանը եզրափակելով ելույթը, ներակայացրեց Հերունու ազգային տիեզերական կենտրոնի թիմային աշխատանքը, որը համագործակցում է աշխարհի տարբեր երկրնրեի հետ և գիտության այս ճյուղում ապահովվում շարժուն առաջընթաց։