Նոյեմբերի 9-ին, Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքում տեղի է ունեցել լուսանկարիչ Սևակ Ասրյանի «Հիշողության ուժը» խորագրով լուսանկարների անհատական ցուցահանդեսը։

Ցուցահանդեսին ներկայացվել է  44 լուսանկար, որոնք ներկայացնում են  44-օրյա պատերազմի ընթացքում թշնամու կողմից բռնազավթված արցախյան բնակավայրեր, բնության պատկերներ և եկեղեցիներ։

«Լուսանկարների մեծ մասն արվել է 2016-2019 թվականների ընթացքում, որոշներն էլ՝ 2020 թվականի ամռանը։ Ամեն մի նկար ինձ համար մեծ ցավ է, հիշողություն,որոնց նայելով հասկանում եմ, թե ինչեր ենք կորցրել, որոնք ժամանակին չենք գնահատել»,-ասել է լուսանկարիչը։

«Կկազմվի նաև ֆոտոալբոմ, որի վաճառքից ստացված ամբողջ հասույթն ուղղվելու է Մարտունու շրջանի Հաղորտի գյուղում ջրամատակարարման խնդիրը լուծելու ծրագրին»,-հավելել է Ս. Ասրյանը։