Արևմտյան Հայաստանի Տիգրանակերտի Ենիշեհիր գավառում «քաղաքային վերափոխման» անվան տակ կատարվող շինաշխատանքների ընթացքում Բեն ու Սեն թաղամասում ի հայտ են եկել պատմական կառույցի ավերակներ։ Թեև պատմության և կառուցվածքի մասին հստակ տեղեկություններ չկան, դրանք  ենթադրաբար պատկանում են շատ հին ժամանակների: Ավերակների կառուցվածքն ու քարերի ձևը կարծես թե համադրելի են Տիգրանակերտի պարիսպների կառուցվածքի հետ։

Սակայն, որոշ հնագետների կողմից որպես «Երկրորդ պարիսպ» բնութագրվող ավերակները,  քաղաքապետարանի աշխատակիցների հրահանգով ծածկվում են հողով ու բետոնով։

Մտահոգություն կա, որ պատմական ավերակները կոչնչանան՝ այդպես էլ  չբացահայված: Հողով և բետոնով ծածկված տարածքում իրականացվում են կանաչապատման և հեծանվային վազքուղու կառուցման աշխատանքներ։ Եթե այդ աշխատանքները չկասեցվեն, ապա պատմությունը ևս մեկ անգամ կթաղվի հողի տակ։