Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն ասել է, որ Ալիևի բոլոր հայտարարությունները հայատյացության և հակառուսականության արդյունք են։
2022 թվականի նոյեմբերի 8-ին, Ադրբեջանի նախագահն այցելել էր բռնազավթված հայկական Շուշի քաղաք, որտեղից հերթական անգամ ռազմատենչ հայտարարություններ էր արել, մի կողմից՝ ուղղված միջազգային հանրությանը, մյուս կողմից՝ արցախահայությանը, հայ ժողովրդին՝ ասելով, թե արցախահայությունը հույսը դրել է ռուս խաղաղապահների վրա, որոնք շուտով այնտեղից դուրս կգան։
«Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների մանդատին դեռևս 3 տարի կա, վաղ է խոսել նրանց Արցախում մնալու ժամկետի երկարաձգման կամ հակառակի մասին։ Ալիևը, իհարկե, մանիպուլյացիաներ է անում, փորձում է դիվիդենտներ շահել, արցախահայությանը վախեցնել, սակայն դեռևս ժամանակ կա խաղաղապահների հարցը քննարկելու համար»,- նշել է Դավիթ Բաբայանը։
Արցախի ԱԳ նախարարի խոսքով՝ Ալիևի հայտարարությունը ոչ միայն շանտաժ ու արհամարհանք է միջազգային հանրության նկատմամբ, այլև՝ մեղադրանք է։
Անկախ նրանից թե ինչ է հորջորջում Ադրբեջանի նախագահը, Արևմտյան Հայաստանը շարունակում է իր ուշադրության կենտրոնում պահել արցախահայերի իրավունքների պաշտպանության հարցը, տարբեր ատյաններում ներկայանալով ընդհանուր հայկական իրավաբանակն փաթեթով։ Արցախը կա՛ և կմնա՛ հայկական, դա ժամանակի հրամայականն է։