Այս շաբաթ լրանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում 44-օրյա պատերազմի ավարտի երկրորդ տարին։ Այս առիթով ԵՄ-ն հիշում է վերջին 30 տարիների ընթացքում հակամարտության բոլոր հայ և ադրբեջանցի զոհերին։ Դեռևս փխրուն միջավայրում, երբ վերջին 30 տարիների վերքերը հեռու են ապաքինվելուց, ԵՄ-ն կոչ է անում կողմերին մեղմացնել իրենց հռետորաբանությունը և խուսափել լարվածության անհարկի աճից, այդ թվում՝ զերծ մնալով միմյանց հասցեին հնչող սպառնալիքներից կամ մեղադրանքներից և ռազմական սադրանքներից ու գործողություններից։ ԵՄ-ն կշարունակի ակտիվորեն ներգրավված լինել երկու կողմերի ցանկություններին արձագանքելու և բոլոր չլուծված խնդիրների համապարփակ և արդար կարգավորման ուղղությամբ նրանց աշխատանքին աջակցելու գործում, այդ թվում՝ Եվրոպական խորհրդի նախագահ Չարլզ Միշելի բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի, ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի անձնական ջանքերով և ԵՄ այլ մեխանիզմներով։