Գերմանիայում քննարկումների թեմա է դարձել ցեղասպանության և պատերազմական հանցագործությունների ժխտումը քրեականացնելու հարցը։ Իրավաբանների դիտարկմամբ՝ կարող են պատժվել նաև նրանք, ովքեր կհերքեն Հայերի դեմ իրագործված ցեղասպանությունը։ 

«Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցության» «Ազատ դեմոկրատական ​​կուսակցության» և «Կանաչների կուսակցության» կողմից ստեղծված կոալիցիոն կառավարությունն օրենքի նախագիծը ներեկայացրել է Բունդեսթագի (խորհրդարան) քննարկմանը և քվեարկմանը: Թեև ընդդիմադիր «Ձախ» և «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցությունները «դեմ» են քվեարկել, այդուհանդերձ օրինագիծն ընդունվել է 514 պատգամավորի «կողմ» քվեարկության արդյունքում։

Հիշյալ օրենսդրական փոփոխությունը նախատեսում է ազատազրկում (մինչև 3 տարի) կամ տուգանք բոլոր նրանց համար, ովքեր ատելություն և բռնnւթյուն կհրահրեն՝ ժխտելով ցեղասպանությունն ու պատերազմական հանցագործությունները։

Արևմտյան Հայաստանը դրական է գնահատում այս քայլը, քանի որ սա խոսում է ժողովրդավարական և արժեհամակարգային բարձր գիտակցության մասին։