Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ժդանով գյուղի բնակիչները չեն դադարում երազել բնական գազի մասին, նրանք զրկված են նորմալ ճանապարհներից, իսկ ձմռանն առատ ձյունը փակում է ոչ միայն ներգյուղական ճանապարհները, այլև գյուղը կտրում է քաղաքից։
Ժդանովում ապրում է մոտ 100 ընտանիք։ Բայց տարեցտարի նորմալ, տարրական կենցաղային պայմանների բացակայության պատճառով, ընտանիքները լքում են գյուղը։ Այս տարի Ժդանովից հեռացել է 6 ընտանիք: Մարդիկ ցանկանում են ապրել հարմարավետության մեջ, լավ պայմաններում։ Գյուղում այսօր բնական գազ չկա, տները ջեռուցվում են վառելափայտով, աթարով։ Գյուղում հիմնականում զբաղվում են անասնապահությամբ, վարելահողերը քիչ են։ Ոմանք փոքրիկ տնտեսություն ունեն, ոմաք էլ՝ մեծ։