Իրանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեն նոյեմբերի 10-ին կանչվել է Իրանի ԱԳՆ։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը:

«Թեհրանում Ադրբեջանի դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ կապված ադրբեջանցի պաշտոնյաների հայտարարությունների և ադրբեջանական ԶԼՄ-ներում ոչ բարեկամական հակաիրանական հրապարակումների հետ», – ասվում է Իրանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Ասվել է նաև, որ «Իրանի դեսպանատներում Ադրբեջանում անջատողականություն հրահրող և այլ երկրներում քրեական հետապնդումից խուսափող անձանց ընդունելությունը ոչ բարեկամական քայլ է»։ Ոմանք դեռ մտածում են, թե ո՞վ էն անունք:

Իրանի ԱԳՆ-ում հույս են հայտնել, որ այս գործընթացը հնարավորինս արագ կդադարեցվի: «Մենք ակնկալում ենք, որ այս գործընթացը հնարավորինս շուտ կդադարեցվի, և անհրաժեշտ միջոցներ կձեռնարկվեն դրա կրկնությունը կանխելու համար», – Իրանի ԱԳՆ-ում ասվել է ադրբեջանցի դիվանագետին։