ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման և քաղաքացիների հետ հարաբերությունների հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կազբեկ Թայսաևը հայտարարեց, որ իրենք չեն կարող պատկերացնել Հայաստանն առանց Ռուսաստանի, իսկ Ռուսաստանը՝ առանց Հայաստանի։

«Մեր երկրներին կապում է մեծ հաղթանակը, որը ոչ ոք չի կարող խլել։ Միևնույն ժամանակ, մենք միմյանց հետ կապված ենք ընդհանուր մշակույթով, պատմությամբ, կրոնով և հավատքով»,- ասել է Թայսաևը՝ հավելելով, որ խորհրդարանական համագործակցության բաղադրիչը պետք է էլ ավելի կարևոր դեր խաղա Հայաստանի և Ռուսաստանի խնդիրների լուծման գործում։

«Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած հանդիպմանը, Վերին Լարսում համագործակցության հաջող փորձ ունենք։ Լարսի հետ կապված խնդիրներ կան։ Կստեղծվի ճանապարհային քարտեզ, որը կօգնի այս հարցերին հաջորդ քայլերում»,- ասաց նա:Արևմտյան Հայաստանը Ռուսաստանի հետ ունի բարեկամական հարաբերություններ, ինչի մասին փաստում է  նաև պատմական անցյալը, երբ 1917 թվականին դեկտեմբերի 29-ին ռուսական դեկրետով ճանաչվեց Արևմտյան Հայաստանի ինքնորոշման իրավունքը մինչև իր անկախությունը։ Մենք շարունակում ենք պահպանել բարիդրացիական հարաբերությունները, իհարկե առաջնորդվելով ազգային շահով։