Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի կողմից կազմակերպված՝ Արևմտյան Հայաստանի մարտահրավերները գիտաժողովի երկրորդ օրը  պատմաբան Աշոտ Հարությունյանը խոսելով պատմական արդարությունը վերականգնելու իրավական հիմքերի մասին՝ նշեց․ «Հայաստանի Հանրապետությունը նույնիսկ ՄԱԿ-ում չի բարձրացրել Թուրքիային և նրա վասալ Ադրբեջանին դատապարտելու՝ Հայաստանի արևմտյան նահանգների, Կիլիկիայի և Հայաստանի Քուռ-Արաքսյան  տարածքների բռնազավթման և հայերի հայրենազրկման իրողության հարցը: Անկախության գաղափարի արժեզրկման , ազգային միասանական գաղափարախոսության, հեռանկարային ռազմավարության բացակայության,ինչպես նաև ադրբեջանական ծավալվող զավթումների պայմաններում Երևանում ապաստանած Շուշիի փախստական հայերը  հույսով լեցուն հայացքը դարձրել են դեպի  Արևմտյան Հայաստանի կառավարությանը, որն Արցախն ընդունում է Արևմտյան Հայաստանի անբաժանելի մաս և արևմուտքի զարգացած երկրների հետ համագործակցության դաշտ մտնելով, կարող է փոխել հայկական երեք  պետականությունների ավանդական քաղաքական կուրսը  և դառնալ ողջ հայ ժողովրդի շահերի և իրավունքների պաշտպան: Վերհիշենք, որ Արցախահայության ֆիզիկական ու բարոյական ցավը բուժելու ռազմավարական մտածողության հիմքը դրվել է 1912թ. կազմված արևմտահայերի ազգային-քաղաքական ներկայացուցչական մարմնի՝ Ազգային պատվիրակության ղեկավար  Պողոս Նուբար փաշայի կողմից»։ Ելույթն ամբողջությամբ կարող եք դիտել Western Armenia TV-ի յութուբյան էջում։

https://youtu.be/1lRO6CMqn5Y