Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամ Մարիամ Մկրտչյանն Անթալիայում ընթացող Եվրոպայի պատանեկան առաջնության Մ18 տարեկանների պայքարում ապահովել է չեմպիոնի տիտղոսը: Այս տարի ավելի վաղ Մկրտչյանը հաղթելով իր բոլոր մրցակիցներին դարձել էր նաև Աշխարհի Մ18 տարեկան աղջիկների չեմպիոն։ Արևմտյան Հայաստանը շնորհավորում է հայ շախմատիստուհուն հաղթանակի կապակցությամբ։