Ախալքալաքի երիտասարդական կենտրոնում երգ ու պարով նշվել է աշնանային բերքի տոնը, ցուցադրելով աշնան բերքն ու բարիքը։

Միջոցառումն անցկացվել է երիտասարդական կենտրոնի բակում՝ բաց երկնքի տակ։

Ցուցադրվել են Ախալքալաքի մունիցիպալիտետում աճեցված գյուղատնտեսական  բոլոր մշակաբույսերը։ Հիմնական ցուցանմուշներն էին կարտոֆիլն ու հացահատիկը։

Երիտասարդական կենտրոնի սաների ձեռքերով պատրաստվել են ավանդական ղափամա, փոխինձ և փենիր փափասին։ Տոնական սեղանին, բացի այս ուտեստներից ու բանջարեղենից, եղել են նաև թթվի և չրերի տեսականի։ Ընթացքում կենտրոնի սաները պատրաստել են մի քանի ճաշատեսակներ: Այս ամենն ուղեկցվել է երգերով, պարերով ու բանաստեղծությունների ընթերցմամբ։

Արևմտյան Հայաստանը ուրախությամբ է արձանագրում հայկական տարբեր բնիկ տարածքներում մշակույթի և ավանդույթների պահպանումը։Սա հայի իրական տեսակի վառ օրինակ է, որը չի ընկճվում և անգամ դժվարին պայմաններում պահպանում է հայկական ոգին։

Leave a Reply