Վանա լճի ամենախոր կետը 471 մետր է, իսկ միջին խորությունը՝ 171 մետր։  Վանա լիճը սոդայով հարուստ ամենամեծ լիճն է աշխարհում։ Վանա լճի հետ կապված օրակարգում կամ լուրերում  ամենաշատը ուշադրություն են գրավում աղտոտվածության մասին բողոքները։ Ցավոք, մենք հաճախ ենք ականատես լինում, թե ինչպես է կոյուղաջրերի և աղբակույտերի պատճառով Վանա լճի ավազանի էկոհամակարգը ենթարկվում ոչնչացման։

Այնուամնենայնիվ, Վանա լիճը զբոսաշրջության բնագավառում ունի մեծ գրավչություն:

Եփրատի համալսարանի Բնագիտական ֆակուլտետի Քիմիայի ամբիոնի դոկտոր-պրոֆեսոր Մեհմեթ Յամանի կատարած լաբորատոր անալիզներում գիտականորեն ապացուցվել է, որ լճում  ուրանի լուծույթ է հայտնաբերվել։ Տիգրիս և Եփրատ գետերի ջրերից վերցրած նմուշերի մեկ լիտրում հայտնաբերվել էր 1 միկրոգրամ ուրան, իսկ Վանա լճի 30 տարբեր հատվածներից վերցրած ջրերի մեկ լիտրում միջինը հայտնաբերվել է 76 միկրոգրամ ուրան։

Ենթադրվում է, որ ուրանի տարրը կգործի այլընտրանքային էներգիայի ոլորտում և կբավարարի ատոմակայաններում և ապագայում էլեկտրաէներգիայի արտադրության 70%-ը։

Արևմտյան Հայաստանը հաճախ է լուսաբանում Վանա լճի էկոլոգիական աղետի մասին, սակայն այժմ մեկ այլ մտահոգություն էլ ուրանի հայտնաբերումն է, քանի որ հավանական է, որ թուրքական ղեկավարությունը այժմ է կորոշի օգտագործել ուրանի պաշարները և լիճը կհասցնի չորացման՞ ևս մեկ մարտահրավեր, որը Արևմտյան Հայաստանը պետք է հաղթահարի միջազգային ատյանների հետ։։