Արցախի օկուպացված տարածքներից տեղահանված անձինք տևական ժամանակ է դիմում են ՀՀ կառավարությանն ու ՄԱԿ-ին՝ պահանջելով իրենց փախստականի կարգավիճակ տալ, որպեսզի իրենց բնակավայրեր վերադառնալու համար համապատասխան կարգավիճակ ունենան։ ՄԱԿ-ից նրանց պատասխանել են, որ այդ հարցի լուծումը ՀՀ կառավարության տիրույթում է։ Այս մասին ասաց «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լևոն Հայրյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։

Նոյեմբերի 9-ի հայտարարության 7-րդ կետի համաձայն՝ «ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո»։ 

Անդրադառնալով այս հարցին՝ Նիկոլ Փաշինյանը կառավարության վերջին նիստում ասել էր․ «Կարելի է ստուգել, թե Ադրբեջանը ինչ պայմաններ է ստեղծել և ինչ քայլեր է ձեռնարկել Հադրութի և ԼՂ այլ հայաբնակ տարածքների հազարավոր բնակիչների անվտանգ վերադարձի համար։ Ադրբեջանի կողմից այս ուղղությամբ ոչ մի քայլ չի ձեռնարկվել, ինչը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետի կոպիտ խախտում է»։ 

Լևոն Հայրյանի խոսքով՝ երաշխիքներ պետք է տա ոչ թե Ալիևը, այլ Նիկոլ Փաշինյանը, ով ստորագրել է նոյեմբերի 9-ի փաստաթուղթը։  

2022 թվականի սկզբում, Արցախի Շուշի քաղաքից տեղահանված մի շարք քաղաքացիներ նույնպես դիմեցին Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամյանին, իրենց խախտված իրավունքների պաշտպանության նկատառումներով։ Հաշվի առնելով մի շարք կարևոր հանգամանաքներ ու նաև այն, որ Շուշին ևս ճանաչվում է Արևմտյան Հայաստանի մաս,  նախագահի կարգադրությանմբ տեղահանվածների համար կազմվեցին փաթեթներ, որոնք ներկայցավեցին ՄԻԵԴ։ Այժմ միջազգային տարբեր հարթակներում տարվում են աշխատանքներ՝ նրանց իրավունքների լիարժեք պաշտպանության ուղղությամբ։