Երեւան, 13 նոյեմբերի, 2022 թ

Տիկին սենատոր, պարոն սենատոր,

Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությունը և միջազգային իրավունքի ողջ  հավաքածուն   պարտավորեցնող հանգամանք է համարվում այն  պետությունների համար, որոնք ստորագրել են դա։

Այս պայմանագրերը կնքվել են բոլորը՝   բոլորի դեմ, պատերազմական իրավիճակներից դուրս գալու համար,  որը ենթադրում է պետությունների բարի կամքը։

Հետևաբար՝ պատերազմական իրավիճակներ են առաջանում հենց այն պատճառով, որ որոշ պետություններ չեն կատարում այն ​​պարտավորությունները, որոնց կամավոր համաձայնվել են։ Հայ ժողովրդի տառապանքների մեջ միջազգային իրավունքի խախտման հարցը դրա վառ օրինակն է, եթե դա հանգեցնում է երկակի ստանդարտներով իրավիճակի, մասնավորապես Հայաստանի՝ որպես պետություն ճանաչումը (1917-1920 թթ.) և 1920-ի Սևրի դաշնագրի այլ կերպ կիրառումը։

Իրոք, Ֆրանսիայի հովանու ներքո ստորագրված այս համաձայնագիրը ամբողջությամբ իրագործվել է իր բոլոր հոդվածներով, այդ թվում՝ Լևանտում ֆրանսիական մանդատի շրջանակներում, բացառությամբ Հայաստանին վերաբերվող մասի։ Ավելին, եթե Օսմանյան կայսրության փլուզման հետևանքով առաջացած բազմաթիվ պետություններ այսօր ՄԱԿ-ի անդամ են, ապա 1920 թվականի Հայաստանը, որը պատերազմող կողմ էր և մասնակից էր այդ պետությունների ազատագրմանը, մինչ օրս համարվում է ոչ միայն ավելի քան  100 տարվա բռնազվաթողական ծրագրի օբյեկտ, որտեղ անխափան կերպով իրականցվեց ցեղասպանություն՝ կանխելու համար ընդհանուր հայկական պետության վերակազմավորումը։ Հայաստանում համապարփակ ու հարատև խաղաղություն և վերականգնողական արդարություն փնտրելն անհնար է առանց միջազգային իրավունքի կիրառման, ինչը 1920 թվականին ապահովեց հայկական պետության ճանաչումը, որի իրավահաջորդ պետությունն է Արևմտյան Հայաստանը։ Կանգնել Հայաստանի կողքին՝ նշանակում է կրել հենց այս իրավական փաթեթը, որը հայ ժողովուրդը ստացել է Առաջին համաշխարհային պատերազմի վերջում ու այն հանգեցրել է  1920 թվականի հայկական պետության (Արևմտյան Հայաստանի) ճանաչմանը ավելի քան 34 պետությունների, այդ թվում՝ Թուրքիայի կողմից 1920թ. հունիսի 25-ին։

Ի շարունակություն հայասիրական շարժմանը, որի խորհրդանշական դեմքերից էր Անատոլ Ֆրանսը,  հայերի դեմ իրագործված  ցեղասպանության ճանաչումից հետո Ֆրանսիայի աջակցությունը կայանալու է նրանում, որ նա կկատարի իր ստորագրությամբ տրված պարտավորությունը, ինչպես նշված է իր հրամանագրում (տե՛ս Հավելված. ), վավերացնելով Սևրի դաշնագիրը և աջակցելով  նոյեմբերի 22-ին նախագահ Վիլսոնի իրավարար վճռի իրականացմանը, որը բնորոշ է այս դաշնագրին։

Այն նաև կաջակցի Մինսկի խմբի շրջանակներում Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի (Արևմտյան Հայաստան) միջև սահմանի դիվանագիտական ​​կարգավորմանը՝ նշված դաշնագրի 92-րդ հոդվածի շրջանակներում՝ հաշվի առնելով, որ,   եթե շահագրգիռ պետությունները չկարողանան որոշել սահմանային գիծը ըստ   ամսաթվի  , որը նշված է 89-րդ հոդվածում, ապա  տվյալ սահմանը որոշվելու է Գլխավոր Դաշնակից տերությունների կողմից, որոնք նույնպես պատասխանատու կլինեն  դրա գծման համար։

Ոչ մի այլ իրավական ակտ կամ հայտարարություն, հատկապես առանց իրավական հիմքի՝ խորհրդային օրենսդրությանը աջակցող խաղաղության նոր պայմանագիր ստորագրելու փորձերը, չեն կարող փոխարինել այն բանին, ինչը արդեն ապահովել էր Սևրի դաշնագիրը հայ ժողովրդի համար։Հայերի դեմ իրագործված ցեղասպանության գագաթնակետային փուլում (1894-1923) թուրքական բարբարոսության զոհ դարձած 2 միլիոն նահատակների հետ միասին, հայ ժողովուրդը  տվեց իր 500,000 որդիներին, ովքեր ընկան պատվո դաշտում ի պաշտպանություն ազատության արժեքների՝ Համաշխարհային երկու մեծ հակամարտությունների ժամանակ:

Այս կապակցությամբ Արևմտյան Հայաստանը ցանկանում է շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր հարգանքի տուրք են մատուցում Ֆրանսիայի համար զոհված Արևմտյան Հայաստանի 500 զավակների և երկու միլիոն խաղաղ բնակիչների հիշատակին, այսինքն՝ Առաջին համաշխարհային պատերազմում զոհվածների գրեթե 10%-ին։ Բայց սա կարծես բախվում է բացարձակ անհասկացողության հետ, երբ ընդհարվում է պատվի բացակայությանը  ազգային մակարդակով, դառնալով ֆրանսիական պաշտոնական հայրենասիրական արարողությունների օրակարգի մի մաս՝ մասնավորապես կապված 1918 թվականի նոյեմբերի 11-ի զինադադարի կնքման  հարյուրամյակի հետ։

Այս զոհերը  ընկան ողջ աշխարհի խաղաղության, ազատության, նրանց պատմության և նահատակների համար՝ ինչը ավելի քան 100 տարի առաջ  միջազգային իրավունքի տեսանկյունից  որակվեց  որպես ցեղասպանություն։

Խաղաղության և ազատության այս իդեալն էր,  որ ստիպեց Արևմտյան Հայաստանից եկած հայ կամավորները, Արևելյան լեգեոնը, ֆրանսիական բանակի Լևանտի դիվիզիան, պայքարեցին օսմանյան լծից ժողովուրդների ազատագրման համար։ Մենք ուրախ ենք, որ այս ազատագրման արդյունքում ի հայտ են եկել պետություններ, որոնք վերադարձրել են  ինքնիշխանությանը բնորոշ բոլոր հատկությունները և նրանք այժմ մշտական ​​կամ դիտորդ պետություններ են Միավորված ազգերի կազմակերպությունում:

Հենց ժողովուրդների ինքնորոշման հավասար իրավունքները հարգելու այս ոգով են կռվել Արևմտյան Հայաստանի որդիները, որպեսզի ազատագրելով այդ ժողովուրդներին, իրենց համար իրագործեն իրենց ազգային տան վերաստեղծման իդեալը ։

Արցախի, Նախիջևանի և Արևմտյան Հայաստանի հազարամյա բնիկ  տարածքները, որոնք այսօր բռնազավթողական ծրագրերի առարկա են, Հայաստանի համար թանկ են  այնպես, ինչպես Էլզաս-Լոթարինգիան, Բրետանն ու Սավոյը Ֆրանսիայի համար։

Եթե ​​միջազգային իրավունքը չկիրառվի բնիկ ժողովրդի նկատմամբ, ով աշխարհի հնագույն քաղաքակրթություններից մեկն է և կանգնած է ՄԱԿ-ի անդամ պետությունների ձևավորման ակունքներում, ապա  մյուս բոլոր ժողովուրդների համար՝ , ովքեր հայ ժողովրդին նայում են որպես օրինակելի արժեք իրենց ազգային վերածննդի  համար, ինքնորոշման իրավունք չի լինի։ Ինքնորոշման իրավունքի սկզբունքը, թեև խրախուսվում է ՄԱԿ-ի կողմից,այդպիսով  կկորցներ իր էությունը ՝ միջազգային իրավունքի վրա հիմնված որևէ արդարադատության կիրառման բացակայության պայմաններում ։

Հայ ժողովրդի նկատմամբ միջազգային իրավունքի կիրառման ճշմարտության և պատմական արդարության այս պահը, Ֆրանսիան մեծ դարձրած հայկական շարժման մեծ գործիչների նվիրվածության շնորհիվ, կլինի Ֆրանսիայի պատիվը։

տիկին սենատոր, պարոն սենատոր,

ընդունեք իմ  ջերմ ողջույնները

http://www.western-armenia.eu/news/Actualite/2022/La_neutralite_de_la_France_et_la_guerre_en_Artsakh.htm 

http://www.western-armenia.eu/news/Actualite/2022/Tant_quun_Genocide_nest_pas_repare_il_se_poursuit_dans_le_temps-07.04.2022.pdf 

http://www.western-armenia.eu/news/Actualite/2020/Apres_la_liberation_de_la_Cilicie-01.07.2020.pdf

Լիդիա Մարգոսյան

Արևմտյան Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար