Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի կողմից կազմակերպված՝ Արևմտյան Հայաստանի մարտահրավերները գիտաժողովի երկրորդ օրը Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի փոխտնօրեն եւ Արեւմտյան Հայաստանի կառավարության անդամ Րաֆֆի Քորթոշյանը ներկայացրեց Արևմտյան Հայաստանում թուրքական կառավարության կողմից խաչքարերի հանդեպ ատելության դրսևորումները:Արևմտյան Հայաստանի բնիկ տարածքներում հայ ժողովրդի ցեղասպանումից հետո, հայերի կողմից ստեղծված մշակույթային ժառանգությունը մնաց անպաշտպան՝ ենթարկվելով ցեղասպան պետության համակարգված ոչնչացման ծրագրին։ Դրա հետևանքով Թուրքիային հաջողվել է վերջին հարյուր տարվա ընթացքում խաչքարերը հեռացնել իրենց սկզբնական վայրերից, սակայն չի կարողացել ամբողջությամբ ոչնչացնել դրանք, և դեռ հանարավորություն կա վերջին մնացորդները տեսնելու Արևմտյան Հայաստանի տարածքում։ Դաշտային հետազոտությունների ընթացքում պարզվել է, որ խաչքարերը թուրքական իշխանության համակարգմամաբ օգտագործվում է որպես շինանյութ, իսկ այն հատվածներում, որտեղ խաչքարերը չեն կարողացել օգտագործել որպես շինանյութ՝ ոչնչացվել են։ Ամփոփելով խոսքը նշեց, որ ոչնչացման նույն ճակատագրին են արժանանում ժայռախաչերը, որոնք զոհ են դառնում կա՛մ գանձախույզների, կամ ազգամոլների կողմից։ Բռնազավթված Արևմտյան Հայաստանում 1921 թվականից ոչնչացվել են հազարավոր հայկական գերեզմանատներ՝ բազմաթիվ խաչքարերով հանդերձ,իսկ այդ մշակութային եղեռնը շարունակվում է մինչ օրս։