Հերթական ակցիայի ժամանակ արցախցիները նամակ հանձնեցին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը։ «Մենք շնորհակալություն ենք հայտնում Ֆրանսիային և Մակրոնին՝ Արցախի հարցով իրենց դիրքորոշման համար։ Ֆրանսիայի Սենատում այսօր քննարկվում է բանաձև, որով նախատեսվում է մի շարք հայամետ հարցեր բարձրացնել։ Ճիշտ է, Ֆրանսիայի Սենատի որոշումը պարտադրանք չէ իրենց կառավարության համար, բայց ճնշում է։ Բանաձևում մի քանի հետաքրքիր կետեր կան՝ Արցախում հումանիտար գրասենյակի բացման առաջարկությունը, պահանջել Ադրբեջանից զորքերը հանել Ջերմուկից, Հայաստանին զենք տալ։ Նաև ուզում են քննարկել, որ օգոստոսի 22-ին տրված Բերձորի ու Աղավոյի դիրքերից էլ դուրս գան թուրքերը, Լաչինի միջանցքը վերականգնի իր գործունեությունը։ Սենատը նաև Արցախի ճանաչման մասին 2020 թվականի որոշմանն է հղում անելու, փորձելու են ճնշել կառավարությանը՝ այս հայանպաստ դիրքորոշումներն անցկացնելու համար»,- ասաց «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լևոն Հայրյանը։

Leave a Reply