Վանում Արարատյան թագավորության ժամանակաշրջանում կառուցված Ամիկ ամրոցը մինչ օրս կրում է պատմության հետքերը՝  քարագիր արձանագրություններով և շրջակայքի կառույցներով։

Ամրոցը գտնվում է Օզյուրթ գյուղի հյուսիսային մասում։Մ․Թ․Ա․ 700-ական թվականներին պատկանող Ամիկ ամրոցը, որը հիմնադրվել է որպես նավահանգստային առևտրի կենտրոն, չնայած բնական աղետներին և գանձախույզների պատճառած վնասներին, կարողացել է կանգուն մնալ մինչ օրս և համարվում է Վանի մշակութային կարևոր կառույցներից մեկը։

Նավահանգստային Ամիկ ամրոցի շրջակայքում գտնվող պահեստները, թունելները կամ անցումները, որոնք կապում են ամրոցն ու Վանա լիճը միմյանց, ի ցույց են դնում են այն մեթոդները, որոնցով ժամանակին ուրարտացիները ապահովել են իրենց անվտանգությունը: