Կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» լիամետրաժ կինոնկարը, որն անդրադառնում է արցախյան թեմային, «Լավագույն խաղարկային ֆիլմ» մրցանակին է արժանացել Տորոնտոյի Pomegranate միջազգային կինոփառատոնում:

Ջիվան Ավետիսյանը նշել էր, որ  ֆիլմը կյանքի կոչելիս անցել են բազում դժվարությունների միջով: «Հայաստանում ֆիլմ նկարահանելը, այն էլ՝ արցախյան թեմայով, բավականին բարդ է թե՛ ֆինանսական, թե՛ քաղաքական առումով: Այս անգամ ևս հարևան պետությունը փորձեց խոչընդոտել արտասահմանյան դերասանական և ստեղծագործական կազմի ներգրավվածությանը ֆիլմին և նկարահանումներին, ագրեսիայի ալիք բարձրացրեց, ինչը դժվարացրեց եվրոպական կողմից ֆինանսական աջակցության հարցը։ Այո, մեր հարևանները մեզ փորձել են խոչընդոտել, բայց մենք առաջ ենք ընթացել հոսանքին հակառակ և այսօր արդեն ունենք մեծ արդյունք։ Ֆիլմի թիրախային հանդիսատեսն ամբողջ աշխարհն է, ուստի մենք ֆիլմ ենք ստեղծում միլիոնավոր մարդկանց համար»,-ընդգծել էր Ավետիսյանը։

Արևմտյան Հայաստանը դրական է գնահատում այն ջանքերը, որոնք գործադրվել են ֆիլմի նկարահանումներն իրականացնելու և ֆիլմը ստեղծելու համար։ Այն ջանքերը որոնք ներդրվել են, այսօր ստացան իրենց արժանի գնահատականը Տորոնտոյի կինոփառատոնում։

Leave a Reply