Բերրի հողերով և հարուստ բնությամբ հայտնի Միջագետքի աշխարհագրությունում հազարամյակներ շարունակ բազմաթիվ քաղաքակրթություններ են ապրել։ Այս տարածաշրջանի շատ հնագույն քաղաքներ, որոնց անունները հիշատակվում են պատմության մեջ, բայց դրանց գոյության մասին ստույգ տեղեկություն չի եղել, բացահայտվել են պեղումների արդյունքում։
Դրանցից մեկն էլ Մերել քաղաքն է։ Այս քաղաքի մասին նույնպես տեղեկություններ չկան։ «Բինգյոլ» համալսարանի դասախոս, պատմաբան դոկտ. Նեբի Բութասիմը քաղաքի մասին այսպես է խոսել. «Անտիկ քաղաքի թվագրման մասին տեղեկություն չկա, տպավորություն է, որ այն հանկարծակի անհետացել է։ Դարպասների մուտքերը, քարերի կառուցվածքը նույնն են, ինչ Զերզևան ամրոցինը։ Ես քաղաքի ավերակները և քարերի դեկորացիաները նմանեցնում եմ նաև հնագույն Պալմիրայի հետ: Տարածքը շատ մեծ է: Եթե հետազոտություններ կատարվեն, շատ կարևոր բացահայտումներ կարող են լինել: Մենք առաջարկել ենք քաղաքը ճանաչվի որպես պահպանվող տարածք»։