Պարոն Բրունո Ռետալիոյի, Քրիստիան Քեմբոնի, տիկին Էլիան Ասասիի, Պատրիկ Քանների, Էրվե Մարսելի և Գիլբերտ-Լյուկ Դեվինազի կողմից ներկայացվել է բանաձևի առաջարկ   Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու և ապահովելու նրա զինված ուժերի անհապաղ դուրսբերումն   Հայաստանի տարածքից , պահանջելով հետևել 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված զինադադարի համաձայնագրին և աջակցել երկու երկրների միջև կայուն խաղաղության հաստատմանն ուղղված ցանկացած նախաձեռնությանը։

Հաշվի առնելով Սահմանադրության 34-1 հոդվածը, Միավորված ազգերի կազմակերպության 1945 թվականի հունիսի 26-ի կանոնադրությունը, 1949 թվականի ապրիլի 4-ի Հյուսիսատլանտյան պայմանագիրը,1969 թվականի հունվարի 4-ի Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիան, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 2005 թվականի սեպտեմբերի 16-ի 60/1 պաշտպանության պատասխանատվության մասին բանաձևը, 2020 թվականի նոյեմբերի 9-ի զինադադարի համաձայնագիրը, 2020 թվականի նոյեմբերի 25-ին Սենատի կողմից ընդունված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին (2020-2021) թիվ 26 որոշումը,  կարող ենք ասել, որ Արցախում  և Հայաստանի հարավային և հարավ-արևելյան շրջաններում ադրբեջանական զինուժի կրկնվող ագրեսիան հանդիսանում է այս պետության ինքնիշխանության և երկու կողմերի միջև կնքված հրադադարի պայմանագրերի խախտում։

Հաշվի առնելով  ներքոգրյալ կետերը․

1․ Եվրոպայի խորհրդի ՝ ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի (ECRI) և ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեի (CERD) զեկույցները վկայում են Ադրբեջանում հայ բնակչության ազատ ապրելու անհնարինությունը․
2․Լեռնային Ղարաբաղում ապրող հայ բնակչության անվտանգությունն ու ազատությունը երաշխավորված չեն Ադրբեջանի Հանրապետության կողմից․
3․Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ու Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը տեղի է ունենում հատկապես անկայուն տարածաշրջանում, որը մոտ է Եվրամիությանը, և պարունակում է սրման վտանգ, որում կարող են ներգրավվել տարածաշրջանային ուժերը.
4․Եվրամիության հովանու ներքո խաղաղ բանակցությունների վրա ազդում են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը և Եվրամիության էներգետիկ ինքնավարության հետ կապված ռազմավարական խնդիրները.
5․1994 թվականից ի վեր Ֆրանսիայի ջանքերը Մինսկի խմբի շրջանակներում, որում նա համանախագահում է Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հետ միասին՝  Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու համար.
6․ Ուկրաինական հակամարտության ազդեցությունը Մինսկի խմբի՝ իր առաքելությունը կատարելու ունակության վրա. Ընդ որում, հաշվի առնելով, որ այդ գործընթացը մշտապես խոչընդոտվում է Ադրբեջանի՝   ռազմական լուծման դիմելու պատճառով.
7․ Միջազգային հանրության դատապարտումը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստը Ֆրանսիայի նախագահության խնդրանքով.

Ֆրանսիան խստորեն դատապարտում է Ադրբեջանի նոր ռազմական ագրեսիան, որն իրականացվել է 2022 թվականի օգոստոսի սկզբին Հայաստանը Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտի հետ կապող Լաչինի միջանցքում, որը կրկնվել է 2022 թվականի սեպտեմբերի 13-ին և 14-ին Հայաստանի Հանրապետության տարածքի հարավային և հարավ-արևելյան շրջաններում  ՝ խախտելով նրա ինքնիշխանությունը, միջազգային պայմանագրերը և Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությունը՝

Կոչ է անում ադրբեջանական ուժերին և նրանց դաշնակիցներին անհապաղ և անվերապահ դուրս բերել  իրենց ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքից և Լաչինի միջանցքից ու վերադառնալ  իրենց ելման դիրքեր, որոնց անվտանգությունն ու մշտական ​​կարգավիճակը պետք է ապահովվի 2020 թ նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագրի պայմաններին համապատասխան։

Կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին և նրանց բոլոր գործընկերներին, մասնավորապես Թուրքիային, հետագայում հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունն ու անկախությունը՝ իրենց միջազգային պարտավորություններին և պարտականություններին համապատասխան։

Կոչ է անում ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և ապահովել նրանց վերադարձը հայրենիք.

Դատապարտում է Ադրբեջանի կողմից 1969 թվականի հունվարի 4-ի Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի խախտումները և կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին կատարել միջազգային պայմանագրերն ու կոնվենցիաները, որոնք ուղղված են հայ բնակչության անվտանգության և նրանց խաղաղության և ազատության պայմաններում ապրելու իրավունքի ապահովմանը, եվ   տեղահանված բնակչությանը վերադարձի իրավունքը, ինչպես նաև հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանումը.

Կոչ է անում կառավարությանը վճռականորեն աշխատել, որպեսզի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ագրեսիան փոխանցի Միջազգային քրեական դատարան՝ ներառյալ զանգվածային և ռազմական հանցագործությունների հետաքննությունը.

Կոչ է անում կառավարությանը վերացնել այս նոր ագրեսիաների բոլոր դիվանագիտական ​​և տնտեսական հետևանքները և եվրոպացի գործընկերների հետ միասին դիտարկել ամենաուժեղ համապատասխան միջոցները՝ ներառյալ Ադրբեջանի ղեկավարության ակտիվների բռնագրավումը և Ադրբեջանից գազի և նավթի ներմուծման էմբարգոն ՝ չթույլատրելով ադրբեջանական ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում իր ինքնիշխանության խախտմամբ իրականացվող ռազմական ագրեսիան։

Առաջարկում է Կառավարությանը վերանայել  Լեռնային Ղարաբաղում հումանիտար գրասենյակ հիմնելու հարցը. Կառավարությանը առաջարկում է  բոլոր միջոցներով ցուցաբերել Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին, մասնավորապես՝ դիտարկելով Հայաստանի պաշտպանունակության ամրապնդման հարցը՝ նրա տարածքային ամբողջականությունն ապահովելու նպատակով.

Առաջարկում է  կառավարությանը անհապաղ ձեռնարկել ցանկացած նախաձեռնություն, որը կերաշխավորի հայ բնակչության և Հայաստանի անվտանգությունը՝  միջազգայնորեն ճանաչված սահմաններում, և այդ նպատակով խնդրել միջազգային հանրության հովանու ներքո միջդիրքային ուժեր տեղակայել. Վերահաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու և այդ ճանաչումը որպես բանակցությունների գործիք օգտագործելու անհրաժեշտությունը՝ կայուն խաղաղություն հաստատելու համար.  Կոչ է անում կառավարությանը անել հնարավորը՝ դիվանագիտական ​​ուղիներով ապահովելու համար Ադրբեջանի հրատապ և խաղաղ մասնակցությունը բանակցությունների գործընթացին՝ Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու համար։ Բանաձեւն ընդունվեց 285 կողմ ձայներով  1-ի  դեմ ։


Արևմտյան Հայաստանը ցավում է, որ Հայերի դեմ իրագործված ցեղասպանության հետևանքով ,ողջ հայ ժողովրդի իրավունքների հարցը հաշվի չի առնվել , սակայն շնորհակալություն է հայտնում բոլոր սենատորներին, ովքեր կողմ են քվեարկել այս բանաձևին, ինչպես նաև սենատոր Բրիջիթ Դևեզային ՝Բուշ-դյու-Ռոնից, Բրունո Ռետալոնին՝ Վանդեի սենատոր, Սենատի հանրապետական ​​խմբի նախագահ, բանաձևի խոսնակ, Պիեռ Շարրոնին, սենատոր Փարիզից, Վալերի Բուայենին ՝ սենատոր Բուշ-դյու-Ռոնից, Ֆրանսուա Պատրիատին, Սենատի Վերածննդի խմբի նախագահ, Ժիլբեր-Լյուկ Դևինազին՝ Ռոն նահանգի սենատոր և Սենատում Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ, և Քրիստիան Քամբոնին, տիկին Էլիան Ասասսին, պարոնայք Պատրիկ Քաններին, Էրվե Մարսելին՝ Հայաստանին աջակցելու գործում իրենց ներդրման համար: