Հալիս Յըլդըրըմը, ով երկար ժամանակ ապրում է Գերմանիայում, ցանկացել է վերադառնալ մինչ 1915 թվականը ունեցած իր հայկական արմատներին և դիմել է դատարան՝ «Վարդան» անունը վերցնելու համար։ Վարդան Հալիս Յըլդըրըմը այսպես է պատմել իր փորձությունների և արմատների մասին, որոնք հասնում են մինչև Թերջան.

«Պատմական հին հայկական բնակավայրերից մեկում՝ Թերջանում, 1915 թվականին իր ժողովրդից և ընտանիքից պոկված մի փոքրիկ աղջկա համար ուծացման  գործընթացը հասկանալը լուրջ ջանքեր էր պահանջում: Մենք մեծացել ենք մի ընտանիքում, որտեղ   լռությամբ էր քողարկված Բեսի  տատիկիս հետ կատարվածը․ մենք անտեղյակ էինք նրա անցյալից։ Բեսի տատիկս 1915-ին հաջորդող Դերսիմի 1938 կոտորածի  պատճառով աքսորված ընտանիքի անդամ էր․․․

Շատ դժվար է գիտակցել հայկական ինքնությունը մի միջավայրում, որտեղ  գոյատևման հավանականությունը մեծանում է ինքդ քեզ ուրանալուն համարժեք։ Իսկ թե ինչպես և որտեղ են սպանվել իմ Թորոս պապը և մեծ քեռիս՝ Վարդանը, այն դեպքերից է, որի  մասին տեղի բնակիչները պատմում էին նույնը, ինչ մյուս սպանությունների դեպքում։

Վարդանը Բեսի տատիս ավագ եղբոր անունն է։ Նրա անունն ինձ համար խորհրդանշում է այն քաջությունը, որով նա առաջնորդվում էր այդ խելահեղ հանցագործությանը դեմ հանդիման՝  փոքրիկ աղջկան փնտրելու մղումով»: 

Արևմտյան Հայաստանը ողջունում է իր զավակների՝ դեպի արմատներ գնալու և հայկական ինքնությունը վերականգնելուն ուղղված քայլերը։