Արևմտյան Հայաստանի ազգային ժողովի կողմից կազմակերպված «Արևմտյան Հայաստանի մարտահրավերները» թեմայով գիտաժողովի երկրորդ օրը, Արևմտյան Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատգամավոր Արա Քեշիշյանը իր ելույթում հայ ժողովրդին համեմատեց սերմի և ծիլի հետ, որին պետք է համբերատար  մշակել և սպասել արդյունքին։ Նա պատմեց իր մեծ հայրիկի պատմությունը, այն՝ թե ինչպես թուրքերը  իր ընտանիքի 69-ը անդամներին ցեղասպանեցին իրենց  բնիկ տարածքներում։ Իսկ նրանք՝ ովքեր փրկվեցին այդ ոճրից, տարագրվեցին այլ երկրներ։Պարոն Քեշիշյանը անդրադարձավ նաև այն ժամանակ գործունեություն ծավալող կառույցներին և կուսակցություններին, որոնցից և  ոչ մեկը չէր խոսում Արևմտյան Հայաստանի իրավունքներից։ Խոսելով ցեղասպանությունից մազապուրծ եղած պապիկից, նշեց, որ նրանք այնպիսի ահասարսուռ տեսարանների են ականատես եղել, որ այլևս չեն կարողացել հաղթահարել վախը և հետ վերադառնալ հայրենիք՝ Արևմտյան Հայաստան։

https://youtu.be/1FMxzMJdmng