Կիլիկիայում՝ Մերսինի Ենիշեհիր գավառում, ալեւի 5 քաղաքացիների տների վրա  կարմիր ներկով խաչի նշաններ են արվել։ Դեպքի առթիվ ոստիկանները տեղում և  շրջակայքում իրականացնում են հետաքննություն։

Քաղաքացիները նշում են, որ դա արվել է ինչ-որ մեկի կամ մի քանիսի կողմից, ովքեր գիտեն նրանց ալևի լինելու փաստը։ Նրանք անհանգիստացած են   կատարվածի համար և պահանջում են հնարավորինս արագ հայտնաբերել հանցագործներին։

Հիշեցնելով, որ նմանատիպ խաչի նշաններ ազգայնամոլների կողմից նախկինում արվել են Մարաշում և այլ վայրերում տեղի ունեցած ջարդերից առաջ, քաղաքացիներն ասել են. «Ալևի լինելու գինը մենք վճարում ենք ողջ պատմության ընթացքում։ Այլևս չենք ուզում, որ այսպիսի բաներ լինեն: Մեր երեխաները սարսափած են, մի՞թե երեխաների հետ կարելի է այսպես վարվել»: