Սուրբ Ստեփանոս եկեղեցին գտնվում է Հադրութի շրջանի Տող գյուղի հարավ-արևմտյան մասում, ընդարձակ գերեզմանոցի մոտակայքում: Համաձայն մուտքի ճակատամասի արձանագրությանը, եկեղեցին 1747 թ. վերանորոգել են մելիք Եգանը և նրա որդի մելիք Եսային:

Սուրբ Ստեփանոս եկեղեցին կառուցվել է ավելի վաղ` միջնադարյան մայր տաճարի տեղը, որն իր հերթին կառուցվել է հեթանոսական տաճարի հիմքերի վրա:

Սուրբ Ստեփանոս եկեղեցին ուղղանկյուն կամարակապ դահլիճ է: Քանդված եկեղեցուց մնացել են կոպտատաշ քարերից  կառուցված պատերը: Արտասովոր ձև ունեցող քանդակազարդ սյունը դահլիճը բաժանում է երկու անհավասար մասերի: Եկեղեցու տարածքում բազմաթիվ գերեզմանաքարեր կան, որոնք քարի վրա փորագրման միջնադարյան արվեստի վառ օրինակներից են: Եկեղեցու պատերի մեջ Խաչքարերի յուրահատուկ հավաքածու է տեղադրված (51 հատ): 

Leave a Reply