Արևմտյան Հայաստանում երաշտի պատճառով ցամաքող  մի շարք ջրամբարներում ու լճերում ի հայտ եկած կամ մասամբ տեսանելի դարձած պատմական կառույցների թվին  ավելացել է ևս մեկը։

Սամոսատ գավառում գտնվող ջրամբարի ջրերի նվազելու հետևանքով ի հայտ է եկել հռոմեական ժամանակաշրջանի բնակավայր։ Ձկնորսները, նկատելով   արտասովոր կառույցի մնացորդներ, զեկուցել են Սամոսատի թանգարանի տնօրինությանը, որի հիման վրա հնեաբաններն ուսումնասիրություն են կատարել տարածքում։ Ուսումնասիրության ընթացքում նրանք հայտնաբերել են անտիկ շրջանի դամբարան, կոտրված ամաններ, կացիններ և սուր,  կտրող գործիքներ: