Ջավախքի Նինոծմինդա քաղաքում կայացավ «Աշնան մեղեդի. պոեզիայի երեկո» խորագրով միջոցառումը՝ նվիրված նշանավոր հայ բանաստեղծ, քնարերգու և հասարակական գործիչ Վահան Տերյանին։
«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) գործադիր տնօրեն Սամվել Մկոյանը նշեց, որ միջոցառման նպատակն է ամրապնդել հայ-վրացական հարաբերությունները։ «Մենք հավաքվել ենք այստեղ՝ լսելու Տերյան, ասմունքելու Տերյան, օրն այսօր Տերյանով է լցված։ Այստեղ մշակութային միջոցառումներ հաճախակի չեն կազմակերպվում։ Կարծում եմ՝ նմանատիպ միջոցառումները հայ-վրացական հարաբերությունների ամրապնդման հիմնասյուներից են։ Վերջին 9 տարիների ընթացքում ՋԱՀ-ը կազմակերպել է ավելի քան 100 միջոցառում»,- ասաց նա։
Միջոցառումը կազմակերպվել է ՋԱՀ-ի, Նինոծմինդայի քաղաքապետարանի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ։