Կատարո խաղողի այգի

Արցախը, լինելով Հայկական լեռնաշխարհի անբաժանելի մասը,  առանց խաղողագործության և գինեգործության ավանդույթների չի մնացել։ Արցախի հողը Խնդողնի խաղողի տեսակի ծննդավայրն է, որից արտադրվում են տարբեր տեսակի  կարմիր գինիներ։ 

Գրիգորի Ավետիսյանին ոգեշնչել է 1930-ականների լուսանկարը, որտեղ իր նախապապը մշակում է իր խաղողի այգին, և գրեթե մեկ դար անց՝ 2010 թվականին, նա հիմնեց «Կատարո» գինու գործարանը:

Հադրութի շրջանի Տողի Մելիք կալվածքում  2014 թվականից սկսած ամեն տարի տեղի է ունեցել գինու փառատոն։ 

Կատարոյի հնագույն վանքը, որը զարդարում է Արցախի Դիզափայտ լեռան գագաթը, ոգեշնչման աղբյուր է դարձել Ավետիսյանների տոհմի համար։

2020 թվականի Արցախյան պատերազմը, սակայն, կործանարար եղավ Կատարոյի համար։ Արցախի տարածքի մեծ մասի հետ միասին` Հադրութում է մնացել  նաև Կատարոյի ողջ արտադրամասը։

Ավետիսյանն ասաց, որ իրենք կարողացել են փրկել միայն 10000 շիշ Kataro Reserve, որոնք աճուրդում վաճառել են՝ Կատարոն վերակենդանացնելու համար:

Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում այսօր աշխատանքներ են տարվում վերաբացված «Կատարո» գործարանում, որը վերամշակում է արցախյան Խնդողնի/Սերենի սորտերը։ 

«Մեր խաղողի մեծ մասը բերում ենք Արցախից։ Չի փոխվել նաև արտահանման աշխարհագրությունը։ Միակ և ամենակարևոր փոփոխությունն այն է, որ մենք  դեռևս

հեռու ենք Հադրութից և Տողից»,-նշեց Գրիգորի Ավետիսյանը։

Leave a Reply