Վերջերս ցուցադրության ներկայացված Նե­­զահաթ Գյունդողանի «Վան­­քի երեխաները» վերնագրով փաստագ­­րա­­­կան ֆիլմը պատ­­մում է Դեր­­սի­­­մի շրջա­­նի Հալ­­վո­­­րի քա­­ղաքի Սուրբ Կա­­րապետ վան­­քի տխուր ոդի­­սակա­­նը։ 

1915-ին հա­­ջոր­­դող տա­­րինե­­րին Հալ­­վորիի Սուրբ Կա­­րապետ վան­­քը ամ­­բողջ տա­­րածաշրջա­­նում կան­­գուն մնա­­ցած միակ աղո­­թատե­­ղին էր, ուր  այ­­ցե­­­լում էին շրջա­­կայ­­քի քրիս­­տո­­­նյանե­­րը։ Վա­­նահայ­­րը ամեն կի­­րակի Սուրբ Պա­­տարագ և հո­­գևոր ծա­­ռայու­­թյուն էր մատուցում Դե­­­­րսի­­­մի  հա­­յու­­թյանը։ Ար­­ժե հի­­շել, որ ցե­­ղաս­­պա­­­նու­­թյունից մա­­զապուրծ փրկված բազ­­մա­­­թիվ հա­­յեր ապաս­­տա­­­նել են ալ­ևիաբ­­նակ այս գա­­վառը, որին հա­­ջողվել էր կո­­տորած­­նե­­­րից հե­­ռու մնալ։ Սա­­կայն այս վայ­­րը 1937-ից հետո են­­թարկվեց  ծանր հա­­լածան­­քի։ Թուրքական կա­­ռավա­­րու­­թյունը ուզում էր իր իշ­­խա­­­նու­­թյունը պար­­տադրել դեր­­սիմցի­­ների վրա։ Իսկ դեր­­սիմցի­­ները, հավատարիմ մնալով հին ավան­­դություննե­­րին,  կարողացան իրենց բնօր­­րա­­­նում եր­­կար տա­­րիներ  կի­­սան­­կախ դրու­­թյուն պա­­հել։ Ահա այդ դրու­­թյանը վերջ տա­­լու մի­­տու­­մով կազ­­մա­­­կեր­­պվեցին տխրահռչակ զի­­նվո­­րական գոր­­ծո­­­ղու­­թյունները։ 

Այս փաստագրական ֆիլմով Նե­­զահաթ Գյունդողանի պատմությունը սևեռվում է մի հայ ըն­­տա­­­նիքի բե­­կոր­­նե­­­րի վրա, որոնք 1938-ի կո­­տորած­­նե­­­րին հա­­ջոր­­դող տա­­րագ­­րություննե­­րի ժա­­մանակ ցի­­րու­­ցան եղան Արևմտյան Հայաստանի տար­­բեր շրջաննե­­­ր։