Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում մի խումբ գիտական մտավորականների նախաձեռնությամբ նոյեմբերի 19-ին կազմակերպվել է «Արցախի Հանրապետության կայացման լեգիտիմությունը և նրա հանդեպ Ադրբեջանի Հանրապետության տարածքային հավակնությունների ոչ իրավաչափությունը» խորագրով քննարկում, որին մասնակցել են գիտակրթական ոլորտի մի շարք մասնագետներ։ Քննարկման կազմակերպման նպատակն է Արցախյան հիմնախնդրին վերաբերող իրավական փաստաթղթերի հիման վրա ցույց տալ, որ Արցախի Հանրապետության կայացումը օրինական է, իսկ Արցախի հանդեպ Ադրբեջանի տարածքային հավակնությունները զուրկ են իրավական հիմքից և դա ապացուցող փաստարկները պետք է ներկայացվեն միջազգային բոլոր հարթակներում։

Քննարկումը վարել է նախաձեռնող խմբի անդամ, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վանյա Բարսեղյանը: Հիմնական զեկուցումներով հանդես են եկել ԳԱԱ թղթակից անդամ Ալեքսանդր Մանասյանը և սահմանադրագետ Վարդան Պողոսյանը։

Արևմտյան Հայաստանը հիշեցնում է, որ Արցախի սահմանները ներկայացվել են 1919 թվականին կայացած Խաղաղության կոնֆերանսում Հայերի ցեղասպանության հիման վրա, և որ Արցախն ամբողջական Հայաստանի անբաժանելի մասն է։

Ցանկացած օրակարգ, որում քննարկվում է առանձին հանրապետությունների ճանաչում կամ առանձնացում, դուրս է միացյալ Հայստանի օրակարգային թեմայից և չի կարող ներկայացնել ընդհանուր հայության պահանջները։ Արևմտյան Հայաստանը պաշտպանում է ողջ հայության իրավունքները՝ բնիկության և միջազգայնորեն ճանաչված տարածքների հիման վրա։

Leave a Reply