1920 թ. oգոստոսի 10-ին ստորագրվեց Սևրի դաշնագիրը, որին երկար ժամանակ սպասում և մեծ հույսեր էր կապում հայ ժողովուրդը: Սան-Ռեմոյի խորհրդաժողովի և Սևրի դաշնագրի 89-90 հոդվածների՝ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի  որոշման վերաբերյալ ներկայացված հայցադիմումի համաձայն՝ ԱՄՆ-ի 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնը 1920 թ. նոյեմբերի 22-ին ներկայացնում է իր Իրավարար վճիռը՝ Էրզրումի, Տրապիզոնի, Վանի և Բիթլիսի նահանգներում թուրք-հայկական սահմանագծման մասին, որով Հայաստանի ընդհանուր տարածքը պետք է կազմեր ավելի քան 160 հազար քառ. կմ: Իրավարար վճիռը վերջնական է և պարտադիր կատարման համար։ Այն չունի ժամանակային սահմանափակում, և դրա կարգավիճակը կախում չունի վճռի հետագա ճակատագրից։  Վիլսոնի իրավարար վճիռը պարտադիր է բոլոր հայցվորների համար, որոնք ներկայումս հետևյալ երկրներն են՝ Միացյալ Թագավորություն, Կանադա, Ավստրալիա, Նոր Զելանդիա,

Leave a Reply