Western Armenia TV-ի եթերում Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամյանը խոսեց իրավարար վճռի մասին՝ նշելով․ «Դա անմիջական կապ ունի Սևրի դաշնագրի  89 , 90 և 91  հոդվածների հետ, որոնք հիմք են հանդիսացել, որ Վուդրո Վիլսոնը ստորագրի իրավարար վճիռը։ Այն պաշտոնապես եզրագծում  է Արևմտյան Հայաստանի և Թուրքիայի սահմանը, հաշվի առնելով, որ ամբողջ տարածաշրջանում առաջին միջազգային սահմանն էր, որ դե յուրե հաստատում էր երկու պետություններ սահմանը։ Ստորագրումից հետո տարբեր հանցագործ քաղաքական ուժեր որոշեցին բաժանել միացյալ Հայաստանը, քանի որ միացյալ Հայաստանը հիմնավորված է Արևմտյան Հայաստանի տարածքի վրա»։

Նախագահը խոսեց նաև այն քաղաքական ուժերի մասին, որոնք վարում են փակուղային քաղաքականություն, որն իրենից ենթադրում է շեղում միացյալ Հայաստանի գաղափարից և կենտրոնացում Արցախի անկախության գաղափարի վրա։ Նա դատապարտեց  նաև քաղաքական ուժերի կողմից իրականացվող արշավները, որոնց միջոցով մեդիադաշտում են հայտնվում այնպիսի լնյութեր, որտեղ անտեսվում է բնիկության հիմքը, նշելով, որ հայերը Արցախում և Արևմտյան Հայաստանում փոքրամասնություն են։ Անդրադարձավ նաև Արցախի հերոս, հրամանատար Լեոնիդ Ազգալդյանին, քանի որ նոյեմբերի 22-ին  նշվում է նրա ծննդյան օրը։Նախագահը հիշեց Ազգալդյանի հետևյալ խոսքը՝ «Արցախը Հայստան է և վերջ» և հավելեց, որ այս խոսքերում պետք է ընկալել նաև Արևմտյան Հայստանը, քանի որ  Արցախյան Ազատամարտը սկսվեց հիմնավորվելով Արևմտյան Հայաստանի ազատագրության վրա։

Leave a Reply