20-րդ դարի սկզբին  Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա մշտական ​​կապը նպաստեց հայասիրական շարժման զարգացմանը: Այդ կապը ստեղծվել էր Օսմանյան կայսրության պարագլուխների կողմից Արևմտյան Հայաստանում 1915 թվականին իրակացված ցեղասպանությունից հետո, երբ կոտորվեց երկու միլիոն հայ, իսկ ողջ մնացածները հայրենազրկվեցին։ Այս մասին դեռևս  2022 թվականի նոյեմբերի սկզբին, մինչ Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված բանաձևը, Արևմտյան Հայաստանը դիմել էր Ֆրանսիայի սենատորներին՝ հիշեցնելով նրանց Անատոլ Ֆրանսի և ֆրանսիացի մյուս մտավորականների հայասիրական շարժումը։

Ողջունում ենք , որ Le Figaro Magazine հանդեսում հրապարակվել է ֆրանսիացի 120 նշանավոր մշակութային գործիչների և մտավորականների կոչը՝ ի պաշտպանություն Հայաստանի և Արցախի։ Ներկայացնում ենք հատվածներ մտավորականների կոչից․ «Օսմանյան կայսրության պարագլուխների կողմից ոճրագործված 1915թ․ Հայերի ցեղասպանությունից ավելի քան մեկ դար անց՝ հայ ժողովուրդը վերստին երկու բռնապետությունների զոհ է դարձել, քանի որ ինչպես Բաքուն, այնպես էլ Անկարան հայերի հանդեպ ատելություն են բորբոքում՝ յուրաքանչյուրն իր բացարձակ իշխանությունը մի նոր արյունալի ավարով ամրապնդելու համար։

Հայերի ճակատագիրը վայրագորեն խեղվեց Լեռնային Ղարաբաղում, որը նրանք Արցախ են անվանում։  Մարդկային արժանապատվությունից զուրկ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Թուրքիան և Իլհամ Ալիևի Ադրբեջանը կատաղի հարձակում գործեցին արցախահայերի դեմ՝ նրանց օրինական ձգտումը փոշիացնելու համար։ XXI-րդ դարում մարդու հանդեպ այսօրինակ ատելությունը, ատելության նմանօրինակ պոռթկումը խորապես վրդովմունք է առաջացնում, որը բացարձակապես չի կարող տեղ գտնել ժամանակակից աշխարհում։ Ահա թե ինչու ես սատարում եմ Հայաստանին, ես սատարում եմ Արցախին»։

Արևմտյան Հայաստանը դրական է գնահատում ֆրանսիացի մտավորականների կոչը, որը ևս մեկ անգամ ի ցույց է դնում այն համոզմունքները, որով շարժվում է Արևմտյան Հայաստանը։

Leave a Reply