Ջավախքի Գանձա գյուղում մեկնարկել են Վահան Տերյանի տուն-թանգարանի հուշային հատվածը վերականգնելու նախապատրաստական աշխատանքները: Այս մասին տեղեկացրեց «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) տնօրեն Սամվել Մկոյանը: 

«2021-ին Նինոծմինդայի քաղաքապետարանի և բարերարների աջակցությամբ առաջին փուլով վերականգնվեց Տերյանի տուն-թանգարանի ցուցասրահը: Այժմ երկրորդ փուլով մեկնարկել ենք հուշային մասը վերականգնելու նախապատրաստական աշխատանքները: Մշակում ենք վերջնական նախագիծը՝ տեսնելու, թե հուշային մասն ինչ տեսք կունենա: Կարճ ժամանակ անց նախագիծը վերջնական տեսքով կլինի, որից հետո կանցնենք շինարարական աշխատանքներին»,- մանրամասնեց նա: 

2019 թվականին Տերյանական օրերի շրջանակներում «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը  հայտարարել էր Վահան Տերյանի տուն-թանգարանի վերականգման պատրաստակամության մասին, քանի որ այն գտնվում էր անմխիթար վիճակում:

Leave a Reply