Դերսիմի Հոզաթ գավառի Էրգեն գյուղում գտնվող Սուրբ Հարություն եկեղեցին իր միակ կանգուն մնացած հիմնապատով մոռացության է մատնվել։

Մարիամ Աստվածածնին նվիրված եկեղեցին կառուցվել է 975 թվականին։ Միջնադարում եկեղեցում գրվել են բազմաթիվ ձեռագրեր, որոնք ապահովել են հայերեն կրթությունը և նպաստել  հայկական մշակույթի զարգացմանը։

1915 թվականին հայերի դեմ իրագործված ցեղասպանական քաղաքականության շրջանակներում եկեղեցու վերջին քահանան այրվել է եկեղեցու ներսում։ Գյուղի անունը, որը նախկինում եղել է Էրգայն, փոխվել է Էրգենի։ Չնայած ավերակ վիճակին՝ եկեղեցին իրենից պատմական արժեք է ներկայացնում։ Պատերի վրա դեռևս պահպանվել են զարդաքանդակներ, որմնանկարներ, ցորենի հասկի մոտիվներ և հայերեն գրություններ։ Վերականգնողական աշխատանքների բացակայության հետևանքով փլուզվել է նաև եկեղեցու գմբեթը։

1947 թվականին պետությունը ստիպել է գյուղացիներին  քանդել եկեղեցու պատերը և  գյուղի դպրոցը  կառուցել է այդ քարերով։ Ավելի ուշ գյուղացիներն իրենց տների համար են տարել եկեղեցու քարերը։ Նախկինում եկեղեցին վերահսկվում էր ալևիների կողմից՝ որպես սրբատեղի, այժմ ամբողջովին մատնված է բախտի քմահաճույքին։

Արևմտյան Հայաստանը կոչ է անում համայն հայությանը կենտրոնացնել ջանքերը՝ դատապարտելու հայկական ժառանգության ոչնչացումը և պետք է ձեռնարկել ցանկացած քայլ՝ դա փրկելու ուղղությամբ։ Մենք չպետք է թույլ տանք մշակութային ցեղասպպանության շարունակությունը մեր բնիկ տարածքներում, և 21-րդ դարում դա հենց մեզանից է կախված։