Նախորդ շաբաթ Համբուրգում կայացած «Զաբել Եսայանի օրերը» մշակութային միջոցառման կապակցությամբ Մարդու իրավունքերի պաշտպան, լրագրող և հրատարակիչ Ռաքըբ Զարաքօլուն շնորհավորել է միջոցառման կազմակերպիչներին։ Այս առիթով մտավորականը ծավալուն հոդվածով ներկայացրել է Զաբել Եսայանի կյանքի մանրամասները, որից ներկայացնում ենք հատվածներ․

«1915 թվականի ապրիլի 24-ին՝ հայերի դեմ իրականացված ցեղասպանության սկզբին, Զաբել Եսայանը ոչ միայն փրկեց իրեն և հայ մտավորականներին զանգվածային ձերբակալությունից, այլ նաև բազմաթիվ մարդկանց օգնեց  փախչել Բուլղարիա։ Նա ոչ միայն հայ լուսավորության, այլեւ այսպես կոչված ժողովրդավարացման գործընթացի մի մասնիկն էր, որը հանգեցրեց երիտթուրքական սահմանադրական հեղափոխությանը 1908 թ.։

 Զաբել Եսայանն առաջին հայուհին էր, ով ավարտեց Փարիզ Սորբոն  համալսարանը։ Իրեն չհամարելով ֆեմինիստ՝ նա  դարձավ հայկական ֆեմինիզմի առաջավորներից մեկը։ 

Թեև նրան հաջողվեց խուսափել Թալաթ փաշայի արտաքսման պատժամիջոցից, սակայն 1943-ին՝ Հայաստանի բազմաթիվ մտավորականների, այդ թվում՝ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի  հետ միասին նա դարձավ մեկ այլ կոտորածի՝ ստալինյան բռնաճնշումների զոհը»։

Leave a Reply