Ադրբեջանական զինուժը հրաձգային զինատեսակներից մի քանի ուղղություններով կրակել է Պաշպանության բանակի դիրքերի, ինչպես նաև Մարտունու շրջանի Մաճկալաշենի մերձակայքում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորի ուղղությամբ: Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հայկական կողմը կորուստներ չունի։

Հրադադարի խախտման մասին հաղորդումները վերջին շրջանում գրեթե ամենօրյա են։ Մաճկալաշենի ղեկավար Լեռնիկ Ավանեսյանը կարծում է, որ ադրբեջանցիներն աշնանացանն են ուզում խոչընդոտել։ Դաշտերը, որոնց ուղղությամբ կրակել են ադրբեջանցիները, պատկանում են Սարուշեն գյուղին։ Ըստ Սարուշեն համայնքի ղեկավարի՝ դաշտերից ադրբեջանցիների դիրքերը շատ հեռու չեն՝ ուղիղ գծով՝ 800 մետրից 1 կմ։ Գասպարյանն ասում է՝ ադրբեջանցիներն ակտիվացել էին նաև անցած տարի՝ կրկին աշնանացանի ժամանակ։

Leave a Reply